ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ աշխարհում քնի ամենատարածված խանգարումն է: Այդ մարդկանց 10%-ը քրոնիկ անքնություն ունի եւ դրա հետ կապված բժշկական օգնության է դիմում:
Հետազոտողներն ուսումնասիրել են նյարդային համակարգի գերգրգռման հետ կապված անքնությունը: Այդ տեսակի անքնությամբ տառապող մարդկանց համար դժվար է թուլանալ եւ քնել, քանի որ նրանք ամբողջ օրը լարվածության մեջ են գտնվում:
Հետազոտությանը քրոնիկ անքնությամբ 219 մարդ է մասնակցել: Մասնակիցների 60%-ը կանայք են եղել: Կամավորների միջին տարիքը մոտ 40 տարեկանն է եղել: Քրոնիկ անքնություն ասելով բժիշկները ավելի քան 6 ամիս շարունակված քնի հետ կապված խնդիրներն են հասկացել:
Մասնակիցները քնի լաբորատորիայում մի գիշեր են անցկացրել, իսկ հաջորդ օրը քնի խանգարումների ախտորոշման համար նախատեսված թեստ լրացրել: Լաբորատորիայում մասնակիցներին հնարավորություն են ընձեռել 20 րոպե քնել առավոտյան ժամը 9-ին եւ 11-ին, իսկ հետո՝ գիշերվա ժամը մեկին եւ երեքին: Մասնակիցների կեսին քուն մտնելու համար 14 կամ ավելի քիչ րոպե է պահանջվել, իսկ մյուս մասին՝ 14 րոպեից ավելի: Ենթադրվել է, որ մասնակիցները, որոնք չեն կարողացել քնել 14 եւ ավելի րոպե, անքնություն են ունեցել՝ կապված նյարդային համակարգի գերգրգռման հետ:
Գիտնականները հետաքրքրվել են՝ արդյոք մասնակիցները հիպերտոնիա են ունեցել, եւ չափել նրանց արյան ճնշումը: Հետազոտոները հաշվի են առել հետեւյալ փաստերը՝ ճարպակալումը, քնի ապնոէն, շաքարախտը, ծխելը, ալկոհոլի եւ կոֆեինի չարաշահումը: Անքնություն ունեցող մարդկանց, որոնք 14 րոպեից ավել չեն կարողացել քուն մտնել, հիպերտոնիայի ռիսկը 300%-ով բարձր է եղել: Նրանց, ովքեր չեն կարողացել քուն մտնել 17 եւ ավելի րոպե, ռիսկը 400%-ով է բարձր եղել:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն